Logo

Քվենտին Տարանտինոն գովել է Սփիլբերգին պատմության լավագույն ֆիլմի համար

Հեղինակ
Զառա Սարգսյան
11:29 / 05.08.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Օսկարակիր ռեժիսոր Քվենտին Տարանտինոն Cinemablend փոդքաստում Սթիվեն Սփիլբերգի 1975 թվականին նկարահանված «Ծնոտներ» ֆիլմն անվանել է կինոյի պատմության լավագույն ֆիլմը, գրում է express.co.uk-ը։

«Կինոնախագծի տեսանկյունից «Ծնոտներ»-ից լավ բան չի եղել ու չկա։ Սա երբևէ նկարահանված լավագույն ֆիլմն է»,- ասել է Տարանտինոն։

Նա հավելել է, որ շատ կինոգործիչներ փորձել են կրկնել «Ծնոտներ»-ի հաջողությունը, սակայն մինչ այժմ ոչ ոքի դա չի հաջողվել անել։

Ըստ սյուժեի՝ հսկա մարդակեր շնաձուկը հարձակվում է հորինված Էմիթի կղզու ջրերում լողացող զբոսաշրջիկների վրա։ Տեղի ոստիկանապետը որոշում է զբաղվել խնդրով՝ շնաձկներ որսացողի և օվկիանոսագետի օգնությամբ։ Ֆիլմի հիմքում Փիթեր Բենչլիի համանուն գրվածքն է։ Ֆիլմը ստացել է 3 «Օսկար» ֆիլմը համարվում է առաջիններից մեկը, որին տրվել է բլոքբասթեր անվանումը։

fastnews-ads-banner