Logo

«The Crown» սերիալի վեցերորդ սեզոնի նկարահանումները կդադարեցվեն թագուհու մահվան պատճառով

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:36 / 09.09.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
The Crown

Թագուհու «The Crown» դրամատիկ սերիալի վեցերորդ սեզոնի նկարահանումները կդադարեցվեն թագուհու մահվան պատճառով, հայտնում է Variety-ն։

Բրտանիայի թագուհին մահացել է Netflix շոուի հինգերորդ սեզոնի պրեմիերայի նախօրեին, որը տեղի կունենա նոյեմբերին։ Սերիալում հանդես կգա նոր դերասանական կազմ: Իմելդա Սթոնթոնը կմարմնավորի Եղիսաբեթ թագուհու կերպարը, իսկ Էլիզաբեթ Դեբիցկին՝ արքայադուստր Դիանային։ Օլիվիա Ուիլյամսը նկարահանվել է Կամիլա Փարքեր Բոուլզի դերում, իսկ Ջոնի Լի Միլլերը հանդես կգա վարչապետ Ջոն Մեյջորի դերում։

Թեև մանրամասներ չեն հրապարակվել, բայց հավանական է, որ նոր դրվագները կկենտրոնանան 1990-ականների և 1997-ին արքայադուստր Դիանայի մահվան վրա: Եղիսաբեթ II-ը հրապարակավ չի խոսել «The Crown»-ի մասին։

Բրիտանիայի թագուհինգահ է բարձրացել 1952 թվականին։ Նա մահացավ 96 տարեկանում՝ իր ընտանիքով շրջապատված Բալմորալում՝ Շոտլանդիայի լեռնաշխարհում գտնվող իր պալատում։

fastnews-ads-banner