Logo

Ուիլ Սմիթը և Մարտին Լոուրենսը հայտնել են «Վատ տղաները 4»-ի մասին

15:00 / 01.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Ուիլ Սմիթ-Մարտին Լոուրենս-Վատ տղաները

Հոլիվուդյան աստղեր Ուիլ Սմիթը և Մարտին Լոուրենսը պաշտոնապես հայտարարել են, որ կնկարահանվեն «Վատ տղաները» («Bad Boys») ֆիլմաշարի չորրորդ մասում։

Sony Pictures-ը հաստատել է, որ անվերնագիր շարունակությունը գտնվում է նախնական արտադրության փուլում, իսկ Ադիլ Էլ Արբին և Բիլալ Ֆալլահը վերադարձել են Քրիս Բրեմների սցենարի շուրջ աշխատելու, գրում է The Hollywood Reporter-ը։

Ոստիկան ընկերների մասին 4-րդ ֆիլմը, որոնց պատմությունը սկսվում է 1995 թվականին, երկար ժամանակ է՝ գտնվում էր ստեղծման փուլում, բայց Սմիթի և Լոուրենսի պաշտոնական հաստատումը սոցցանցերում արվեց միայն հունվարի 31-ին:

 

fastnews-ads-banner