Արարողությանը հավաքվել էր լեգենդար խումբը ամբողջ կազմով։ ABBA-ի անդամները ստացել են Վասայի ասպետական շքանշանները Շվեդիայի թագավորի ձեռքից:
Կառլ XVI Գուստաֆը պարգևատրել է Աննի-Ֆրիդա Ռոյսին (Լինգստադ), Բենի Անդերսոնին, Բյորն Ուլվաուսին և Ագնետա Ֆելտսկոգին։ Խմբի անդամները դարձել են առաջին կարգի հրամանատարներ։ Նրանք այս պատվին արժանացել են շվեդական և համաշխարհային երաժշտական մշակույթի մեջ ունեցած ակնառու ավանդի համար։
Այս տարի լրանում է Եվրատեսիլում խմբի հաղթանակի 50-ամյակը։ Եվրատեսիլում հաղթելուց հետո խումբն ակնթարթորեն ձեռք է բերել համաշխարհային ճանաչում:
Վասայի շքանշանը թագավորության ասպետության չորս շքանշաններից մեկն է և հիմնադրվել է 1772 թվականին։




