Երգչուհի Ադելը մեկնաբանել է վերջերս Ջիմի Ֆելոնի շոուի ժամանակ Շակիրայի ելույթը և կատակել, որ նրա նախկին ամուսինը՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն մեծ խնդիրներ ունի, գրում է Billboard-ը։
«Օ՜, ես տեսա նրա ելույթը երեկ երեկոյան Ջիմի Ֆելոնի շոուում… Նրա նախկին ամուսինը հաստատ խնդիրների մեջ է», - ասել է Ադելը։
Շակիրան և Ժերար Պիկեն անցյալ ամառ պաշտոնապես հայտարարեցին իրենց բաժանման մասին։ «Ցավով հաստատում ենք, որ բաժանվում ենք: Հանուն մեր երեխաների բարօրության, որոնք մեր առաջնահերթ խնդիրն են»,- ասել էր երգչուհին։ Աստղը նույնիսկ այսքան ժամանակ անց ծանր է տանում ֆուտբոլիստից բաժանումը։

Ֆուտբոլիստը երգչուհուն թողել է ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի համար։ Հունվարին Շակիրան թողարկեց մի երգ, որում հայտարարեց, որ «ինքն արժե երկու 22 տարեկան» և իր նախկին ընկերոջը, որը «Ferrari»-ն Renault Twingo-ով փոխեց, իսկ Rolex-ը՝ Casio-ով, խորհուրդ տվեց այսուհետ մարզել ոչ միայն մկանները, այլ նաև ուղեղը: Նույն ամսին Ժերար Պիկեն սոցիալական ցանցերում հրապարակեց Կլարա Չիա Մարտիի հետ առաջին լուսանկարը։


