Logo

Իմաստություն՝ դարերի միջով. աֆորիզմներ՝ Օմար Խայամից

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:00 / 23.08.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Օմար Խայամի

Արևելքի մեծ պոետ Օմար Խայամի կերպարը պատված է լեգենդներով, իսկ կենսագրությունը լի է գաղտնիքներով ու առեղծվածներով։ Հին Արևելքն Օմար Խայամին առաջին հերթին գիտեր որպես մեծ գիտնական՝ մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ, փիլիսոփա: Ժամանակակից աշխարհում Օմար Խայամն ավելի շատ հայտնի է որպես բանաստեղծ, ինքնատիպ փիլիսոփայական և քնարական քառատողերի ստեղծող։

Մեծ բանաստեղծն ապրել է գրեթե 1000 տարի առաջ։ Բարեբախտաբար, մեզ են հասել ոչ միայն նրա բանաստեղծությունները, այլև խորհուրդներն ու մեջբերումները։ Առանձնացրել ենք ամենահետաքրքիր աֆորիզմները կյանքի և սիրո մասին՝

Կյանքի մասին

  • Որքան ցածր է մարդը, այնքան բարձր է քիթը վեր ցցում: Նա քթով փորձում է հասնել այնտեղ, ուր հոգով երբեք չի հասնի:
  • Մենք երջանկության աղբյուր ենք և տառապանքի հանք: Մենք գարշելիության պահուստ ենք և զուլալ առվակ: Մարդն, ինչպես աշխարհը, հայելու առջև բազմերես է: Նա և՛ ոչնչություն է, և՛ անսահման փառահեղ:
  • Մտածող ոգին հակված է միայնակ մնալու։
  • Ի վերջո, ամենևին էլ կարևոր չէ, թե ինչից ես մահանում: Ի վերջո, ավելի կարևոր է, թե ինչի համար ես ծնվել։
  • Հնարավոր է գայթակղել տղամարդու, որը կին ունի: Հնարավոր է գայթակղել տղամարդու, որը սիրուհի ունի: Բայց հնարավոր չէ գայթակղել տղամարդու, որը սիրելի կին ունի:
  • Եղի՛ր երջանիկ այս պահին։ Հենց այս պահն է կյանքը:
  • Երբեք թույլ մի՛ տվեք ձեր ականջներին հավատալ նրան, ինչ չեն տեսել ձեր աչքերը։

Սիրո մասին

  • Մեր մասին վատը մտածում են միայն նրանք, ովքեր մեզնից վատն են, իսկ նրանք, ովքեր մեզնից լավն են, պարզապես մեր մասին մտածելու ժամանակ չունեն:
  • Սերը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը` երբեք:
  • Սիրելիի մեջ նույնիսկ թերություններն են դուր գալիս, իսկ չսիրած մարդու մեջ նյարդայնացնում են նույնիսկ արժանիքները:
  • Դժբախտ է այն սիրտը, որտեղ այրող կիրք չկա, չկա սիրային տառապանք, չկա երջանկության երազանք: Առանց սիրո ապրած օրն ունայն է՝ ավելի դժգույն և տխուր, քան այդ օրն անպտուղ:
  • Նվիրվել՝ չի նշանակում վաճառվել: Կողք-կողքի քնել՝ չի նշանակում իրար հետ քնել: Վրեժխնդիր չլինել՝ չի նշանակում ամեն ինչ ներել: Կողքին չլինել՝ չի նշանակում չսիրել:

 

Քառյակներ՝

Եթե քո կյանքի գեթ մի պահն անցնի,
Չթողնես – առանց խնդության անցնի…
Կյանքի իմաստը` հենց ինքն է, որ կա, –
Ինչպես որ ապրես` այնպես էլ կանցնի:

***

Դժբախտ իմ հոգի՛,
ճակատագրով վերուստ սահմանվա՛ծ,
Քեզ այս երկնի տակ
ամեն օր ցա՛վ ու տանջա՛նք է տրված:
Կյանքը ծիծաղում, չարախնդում է վրադ շարունակ,
Ու վիշտն աշխարհում
հենց քե՛զ համար է միայն ստեղծված:

***

Մեզանից ո՞վ մեղք չի գործել այս աշխարհում, ասա,
Թե չի գործել, ո՞նց է ապրել այս աշխարհում, ասա,
Եթե դու իմ վատին վատով պատասխանես, Աստված,
Ինչումն է մեր միջև եղած տարբերությունն, ասա։

 

 

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner