«Աղախինի պատմությունը» մտացածին Գաղաադ քաղաքի բնակիչների «սև գործերի» մասին: Գաղաադում իշխում է տոտալիտարիզմը:
Ապագայի քաղաքը, սակայն, լուրջ խնդրի առաջ է կանգնած. ծերացման գործընթացը սպառնում է վերջ դնել քաղաքին, քանի որ «ազնվաբարո տիկնայք» չեն կարողանում երեխա ունենալ: Սա մեծ վտանգ է և Աստծո պատիժ՝ ինչպես հավատացած են բարձր խավի մարդիկ:
Այս սերիալը շատ մրցանակների արժանացավ. այն 2017-ի ամենաշատ EMMY-ների արժանացած դրամատիկ սերիալն է և հասցրել է երկրպագուների մեծ բանակ հավաքել: Օրերս թողարկվել է սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը.

