Logo

Աիդա Ազնավուրը 102 տարեկան է

19:00 / 14.01.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը երեկ նշել է ծննդյան 102-ամյակը։

«Քույրս միշտ հավասարակշռել է ինձ: Նա այն հատուկենտ մարդկանցից է, որոնք կարողանում են ինձ տեղս նստեցնել. մի բան, որ շատ կարևոր է, որովհետև երբ մարդ հասնում է որոշակի հաջողության, նա միտում ունի իրեն երևակայելու:

Առավոտները քույրս ինձ հաճախ է հարցնում.

- Այսօր որպես Շա՞ռլ ես արթնացել, թե՞ որպես Ազնավուր:

- Շառլ եմ արթնացել:

- Տե´ս, հա՜, հանկարծ Ազնավուր չարթնանաս:

Այս խոսքերն ամբողջ օրն իրենց գործն անում են»:

«Աիդայի կյանքի ուղին՝ լի նվիրումով, տոկունությամբ ու մշակույթի հանդեպ սիրով, ոգեշնչման աղբյուր է բոլորիս համար։ Որպես Ազնավուրների ընտանիքի ամենաավագ ներկայացուցիչ՝ նա շարունակում է մնալ ուժի և սիրո հիմնասյուն՝ պահպանելով ու տարածելով Ազնավուրյան ընտանիքի ավանդույթները և արժեքները»,-գրել է Ազնավուր հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում։

fastnews-ads-banner