Նոյեմբերի 13-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ակունք» ազգագրական պետական համույթի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգային երեկոն: Հնչեցին առաջին գեղարվեստական ղեկավար Մարո Մուրադյանի և ներկա գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի՝ համույթի երկացանկ ներմուծած ստեղծագործությունները:
Ելույթ ունեցան 50 տարում համույթի կազմում ստեղծագործական գործունեություն ծավալած տարբեր արտիստներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախարարության ոսկե մեդալով պարգևտրեց համույթի համահինադիր Սարգիս Բաղդասարյանին, երրորդ գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանին և երաժիշտ Գագիկ Քոչարյանին: ԿԳՄՍ նախարարության պատվոգրով պարգևատրվեցին համույթի մեներգչուհիներ Աննա Թովմասյանը, Նարինե Զաքարյանը, Արեգնազ Միքաելյանը, իսկ շնորհակալագրով՝ Վարուժան Դավթյանը, Գուրգեն Հայրապետյանը և Գևորգ Ղազարյանը:
«Ակունք» ազգագրական համույթը ստեղծել է հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի դուստր՝ բանահավաք, ազգագրագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Մարո Մուրադյանը՝ 1974 թվականին։ Համույթում ընդգրկված են Արևմտյան Հայաստանից՝ Մուշից, Վանից, Սասունից, Շատախից և այլ վայրերից 1915 թվականին տեղահանված բնիկ հայերի առաջին կամ երկրորդ սերնդի շուրջ 25 անդամ։ Նրանք շարուակում են հայ երգի նվիրյալ Հայրիկ Մուրայանի գործը: