2021 թվականին «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում՝ տեսարաններից մեկի փորձի ժամանակ, Ալեք Բոլդուինը պատահաբար կրակել և սպանել էր օպերատոր Գալինա Հաթչինսին և վիրավորել ռեժիսոր Ջոել Սոուզային։ Դերասանը պնդում էր, որ ինքը չի սեղմել ատրճանակի ձգանը և չգիտի, թե ինչու էր այն պարունակում մարտական փամփուշտ:
Բոլդուինի փաստաբան Լյուկ Նիկասը խնդրել է կարճել իր պաշտպանյալի դեմ գործը: Ըստ նրա՝ պետք է հետաքննել՝ ինչպես է փամփուշտով ատրճանակը հայտնվել նկարահանման հրապարակում։ Ի վերջո դատավորը հանել է դերասանի դեմ չկանխամտածված սպանության մեղադրանքը: Դատավորի որոշումը լսելիս Բոլդուինն արտասվել է: Փատաբանների խոսքով՝ դատախազները թաքցրել են ապցույցները:
«Դատավարության ընթացքում այս ապացույցների ուշ հայտնաբերումը այնպես է խոչընդոտել դրանց արդյունավետ օգտագործմանը, որ ազդել է դատավարության հիմնարար արդարության վրա», - հայտարարել է դատավոր Մերի Մարլո Զոմերը՝ բացատրելով գործը կարճելու իր որոշումը:


