Երգչուհի Ալլա Պուգաչովան իր 77-ամյակը նշել է Կիպրոսում, Լիմասոլի ռեստորաններից մեկում: Ծննդյան տոնակատարությանը մասնակցել են Պրիմադոնայի ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, նրանց երեխաները՝ 12 ամյա Լիզան և Հարրին, Ալլայի դուստր Քրիստինա Օրբակայտեն իր ընտանիքի հետ:
Ավելի վաղ Պուգաչովայի ամուսին Մաքսիմ Գալկինն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել՝ շնորհավորելով կնոջը.
«Բարի տարեդարձ, սիրելի գեղեցկուհի»,- գրել է նա:

Օրբակայտեն էլ կիսվել է մայրիկի արխիվային տեսանյութերից մեկով, որն արվել է 1984 թվականին՝ Մոսկվայի Օլիմպիական մարզադաշտում.
«Քեզ անսահման սիրում եմ: Ծնունդդ շնորհավոր, մայրիկ»,- նշել է երգչուհին:

Պուգաչովային շնորհավորել է նաև նախկին ամուսինը՝ Ֆիլիպ Կիրկորովը.
«Կյանքիս հսկայական մասը, որը հիշում եմ ու հպարտանում։ Հրաշալի երգչուհի ու կին։ Հավատում եմ, որ կրկին կհանդիպենք։ Ծնունդդ շնորհավոր, Ալլա», - գրել է նա ու համատեղ արխիվային լուսանկարներ հրապարակել:



