Logo

Ալլա Պուգաչովան շքեղ առանձնատուն է գնել Բուլղարիայում

17:23 / 28.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երգչուհի Ալլա Պուգաչովան նոր անշարժ գույք է ձեռք բերել արտասահմանում։ Բուլղարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արտիստը Բուլղարիայում շքեղ առանձնատուն է ձեռք բերել՝ 500,000 եվրոյով:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ առանձնատունը գտնվում է Վիտոշա լեռան ստորոտում գտնվող գեղատեսիլ վայրում։ Գործարքը կատարվել է անանուն՝ առանց Ալլա Պուգաչովայի և նրա ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի անձնական մասնակցության։ Գնման որոշումը կայացել է հեռակա կարգով՝ գույքի լուսանկարների հիման վրա։ Զույգը նախատեսում է տեսնել իրենց նոր ձեռք բերված առանձնատունը հաջորդ տարվա մարտ ամսին։

fastnews-ads-banner