Logo

Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 23.03.2021ՄՇԱԿՈՒՅԹ
27797624 1669644516454892 3754744839221384027 o 40 - Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հիշատակի օրն է, մենք էլ հավաքագրել ենք ամենահետաքրքիր հոդվածները՝ մեծն գրողի մասին:

Հովհաննես Թումանյանն ասել է…

Հովհաննես Թումանյան

«Գրել անկեղծ ու կենդանի լեզվով` դրանում է գրողի գլխավոր արժեքը»:

Հովհաննես Թումանյան և Օլգա [սիրո պատմություն]

BeFunky collage 2 - Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

1888 թվականին Թումանյանը 19 տարեկան էր, Օլգա Մաճկալյանը՝ 17: Հենց այդ թվականին էլ նրանք ամուսնանում են, ունենում 10 զավակ, միասին հաղթահարում հազար ու մի դժբախտություն, զավակների կորուստ, Եղեռնի մասին սարսռազդու լուրեր, միասին փորձում են օգնել, փրկել, ստեղծել ու հետք թողնել գրականության մեջ ու մարդկանց սրտերում:

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

olgaatumanyan - Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

Օլգա Թումանյանը մշտապես հոգատար է եղել Թումանյանի նկատմամբ, աջակցել նրան ամեն մի հարցում։ Հաշվի առնելով նրա հոգատարությունը Թումանյանի նկատմամբ, կաթողիկոս Խրիմյան Հայրիկը կատակով Թումայնանին անվանում էր Օլգայի 11-րդ զավակ։

Հովհաննես Թումանյանի նամակները կնոջը՝ Օլգային

aswer - Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

«Օլա ջան, գրում ես, թե նախանձվում էիր, որ Կոնոն ու իր նշանածն զբոսնում էին միասին, այնինչ դու մենակ էիր. ա՜խ, թե գիտենաս այս խոսքերն ինչպես սիրտս կրակեցին, ինչպես լցվեցա»

Հովհաննես Թումանյանը զորավար Անդրանիկին գրել է…

ede - Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

«Սիրելի Անդրանիկ

Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե՛ վերահաս վտանգը կանխելու, և թե՛ բաղձալի հաղթությանը հասնելու համար»:

Հովհաննես Թումանյանի ամենամտերիմ ընկերը

988885 879594345432340 8754572139162674850 n - Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

«Ղազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի միջև ընդհանուր շատ բան կար: Նրանք երկուսն էլ գյուղից են դուրս եկել: Գյուղից փոխադրվում են քաղաք, սակայն մեկը փախչում է հոր տանից, մյուսը, ընդհակառակը, հոր միջոցով փոխադրվում է Ջալալօղլի և ապա՝ Թիֆլիս՝ ուսման ծարավը հագեցնելու համար»:

Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

%D5%B9%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81%D5%AB %D5%B6%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A8 %D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6 - Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

«Ամենասիրելի Հովհ. Թումանյանին

Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին»…

Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին

%D5%B8%D5%BD%D6%84%D5%B8%D5%B8%D5%BD%D5%BD%D5%B8 - Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

«Սիրելի Յովհաննէս,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար.
էդ պիծի մոծակն ինչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել»…

Հովհաննես Թումանյան. հոգսաշատ հայրը

%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6 - Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

Հովհաննես Թումանյանը բազմանդամ ընտանիքի հայր էր, ինչն, անշուշտ, բազմաթիվ մեծ ու ծանր հոգսեր էր առաջացնում Ամենայն հայոց բանաստեղծի կյանքում։ Սակայն, նա ուրախությամբ էր տանում իր բոլոր հոգսերն ու սիրով իրականացնում հայրական պարտականությունները։

Թումանյանի զավակները

%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB %D5%A6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB %D5%BF%D5%AD%D5%B8%D6%82%D6%80 %D5%A2%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A8 - Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

Մեր հոդվածներում բազմիցս անդրադարձել ենք Թումանյանին, նրա գործունեությանը, Վերնատանը, ընտանիքին: Իսկ այս անգամ որոշել ենք մի ամբողջ հոդվածով անդրադառնալ Թումանյանի 10 զավակներին…

Հուշագրություն. Նվարդ Թումանյան

%D5%86%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4 %D4%B9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6 %D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6 %D5%B4%D5%A5%D5%AF - Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

Պատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը…

Թումանյանի արժանի զավակը՝ Արտավազդ Թումանյան

tumanyani vordiin - Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

«Արտիկը, որ յոթ-ութ տարեկան էր, նկարչական շնորհք ուներ… ստվարաթղթի վրա կիպարիսների շարք էր նկարել, հայրիկի անվանակոչության օրը՝ հունվարի 14-ին նվիրեց նրան: Հայրիկը հուզված էր»։

Թումանյանի գողացված սիրտը

%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB %D5%BD%D5%AB%D6%80%D5%BF%D5%A8 - Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

1923 թ. ապրիլի 15-ին Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը…

Թումանյանի վերջին օրերը

tt 1 - Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

«Գնացքը Թիֆլիս ժամանեց ապրիլի 7¬ին: Թումանյանի թաղումը կատարվեց ապրիլի 15¬ին, Խոջիվանքի գերեզմանատանը, Րաֆֆու շիրիմի կողքին»:

Հովհաննես Թումանյանի կյանքի վերջին ժամերը

333 2 - Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

Ամենայն Հայոց բանաստեղծի կյանքի վերջին օրերի մասին մանրամասն պատմել է նրա դուստրը` Աշխենը։ Ձեզ ենք ներկայացնում նրա ինքնագրից մի հատված…

 

 


fastnews-ads-banner