Logo

«Ամենաիսկական «տունը» սիրածդ մարդու աչքերն են». Նազենի Հովհաննիսյան

20:49 / 17.07.2024Լուրեր
null

Հուլիսի 18-ին Նազենի Հովհաննիսյանը կդառնա 42 տարեկան: Մինչև այդ դերասանուհին հրապարակել է ռոմանտիկ հոլովակ՝ կից գրելով. «Ամենաիսկական «տունը» սիրածդ մարդու աչքերն են ու տաքությունը, որը չափվում է ոչ թե սնդիկի սյունով ու ջերմաչափով, այլ սիրող սրտի ջերմությամբ, որի նկատմամբ երբեք էլ իմունիտետ ձեռք չես բերի: Ամենալավ տունը սիրածդ մարդու ափերն են՝ ապահով ու պաշտպանող, նույնիսկ, երբ աշխարհն է քո դեմ: Աշխարհն էլ ի՞նչ, երբ Տիեզերքն է իր ափերում: Ամենատաք տունն իր սիրող սիրտն է, որը միշտ կտրոփի աշխարհում միայն մեկի համար: Տունը մարդու սիրող սիրտն է:

Գրառմանը կից Նազենին գործածել է «Շուտով 42» հեշթեգը: Հոլովակը նկարահանել է Նարբե Խոդավերդին:

fastnews-ads-banner