«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել Կաննում, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը Կաննի համաշխարհային կինոփառատոնում (Cannes World Film Festival) հաղթող է ճանաչվել և արժանացել «Լավագույն մարդասիրական ֆիլմ» մրցանակին: Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնյա ժողովուրդների զավակներին։
Ֆիլմի ռեժիսոր՝ Արա Մնացականյան, սցենարիստ՝ Ամբեր Կարլինս (ԱՄՆ), պրոդյուսեր` Մանվել Սարիբեկյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, արտադրող ընկերություն՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն»:
Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի կողմից:



Կարող եք կարդալ նաև՝


