Logo

«Ամերիկացի» ֆիլմը միայն Fast TV հարթակում

17:30 / 11.06.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ֆասթ Թիվին ձեռք է բերել հայաստանյան արտադրության «Ամերիկացի» դրամայի ցուցադրության բացառիկ իրավունքը։ Այսուհետ հայ կինոսերները Fast TV կայքում և FastTV.am հավելվածում, որոնք հասանելի են ինչպես Android և IOS օպերացիոն համակարգերում, այնպես էլ սմարթ հեռուստացույցների միջոցով, բաժանորդագրության ցանկացած սակագնային պլանի շրջանակներում կարող են դիտել դրաման:

«Ամերիկացի» ֆիլմը նկարահանվել է 2022 թվականին: Ֆիլմի սցենարիստը, ռեժիսորը և գլխավոր դերակատարը Մայքլ Գյուրջյանն է: «Ամերիկացի» ֆիլմի պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը և Սոլ Թրայոն: Այն պատմում է ծագումով հայ ամերիկացու մասին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայրենադարձվում է Հայկական ԽՍՀ  և հայտնվում խորհրդային բանտում։ Երբ թվում է՝  նա տրվում է իրավիճակի ամբողջ սարսափին, բանտախցի պատուհանից հայտնաբերում է անցք, որից հնարավոր է տեսնել մոտակա բազմաբնակարան շենքը: Բնակարանում ապրող հայ ամուսինների ընտանիքը դառնում է Չարլիի միակ կապն արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ միասին ապրելով, ճաշելով, ծիծաղելով, լաց լինելով, երգելով և պարելով՝ նա բացահայտում է իր համար հայկական մշակույթը, որին նա երբեք ծանոթ չի եղել։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Վուդստոկի կինոփառատոնում 2022 թվականին և արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին: Ֆիլմը դրական արձագանքներ է ստացել ամբողջ աշխարհում: Այն միակ հայկական ֆիլմն է, որը հայտնվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգի կարճ ցանկում: 

Fast TV-ն յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է տալիս վայելել ոչ միայն սպորտային ամենադիտարժան հեռարձակումներ, այլև դիտել բազմաժանր գեղարվեստական ու փաստավավերագրական ֆիլմեր, հետևել տեղական արտադրության հետաքրքիր նախագծերին և հաղորդումներին՝ ցանկացած վայրում, ցանկացած պահի։


 

fastnews-ads-banner