Logo

Ամերիկացին գողացել է արձանի բութ մատը, սելֆի արել նրա հետ, ձերբակալվել

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 24.02.2018ՄՇԱԿՈՒՅԹ
YBXNUUPMNA4FJOBVN6ZNEHHA5I - Ամերիկացին գողացել է արձանի բութ մատը, սելֆի արել նրա հետ, ձերբակալվել

Մի ամերիկացու են ձերբակալել Ֆիլադելֆիայի Ֆրանկլին Համալսարանի արձաններից մեկի բութ մատը գողանալու համար:

Զինվորականի այս տերակոտա-արձանը մոտ 2000 տարեկան է: Այն գտել էին թաղված Չինաստանի առաջին կայսրի հետ միասին: Նրանց թաղել էին միասին, որպեսզի վերջինս պաշտպանի իր կայսրին մահից հետո և արձանը խորհրդանիշն էր մարտական ուժի:

New York Times-ը հայտնում է, որ այդքան տարի պահպանված այս արձանը «անօգնական» էր մի մարդու դեմ, որն արգելված տարածք էր մտել համալսարանի  երեկույթի ժամանակ ու գողացել արձանի բութը:

Նա օգտագործել է իր հեռախոսի լուսավորությունը շրջակայքը տեսնելու համար, ապա ձեռքը գցել է արձանի ուսով ու սելֆի արել: Հետո  բռնել է 4.5 մլն դոլար արժեք ունեցող արձանի ձախ ձեռքն ու կոտրել նրա բութը, դրել կտորը գրպանում, ապա ընկերների հետ գնացել տուն:

Ոստիկանները կարողացել են պարզել նրա ինքնությունը և ձերբակալել են 24-ամյա Մայքլ Ռոհանային՝ թանգարանից գողություն կատարելու և արվեստի նմուշը վնասելու համար: Սակայն նրան բաց են թողել հասցված վնասը փոխհատուցելուց հետո:

Այս նորությունը բարկության ալիք է բարձրացրել Չինաստանում, քանի որ զինվորականների տերակոտա-արձաններն ազգային առանձնահատկություն են համարվում չինացիների համար: Չինացիները գողի համար ավելի խիստ պատիժ են պահանջում:

734c180b 03fd 4762 8ab2 1ec8137dea3d - Ամերիկացին գողացել է արձանի բութ մատը, սելֆի արել նրա հետ, ձերբակալվել


fastnews-ads-banner