Harper's Bazaar-ն ամերիկահայ գրող Թալին Ոսկունու «Sorry, Bro» ստեղծագործությունն ընդգրկել է 24 լավագույն սիրային վեպերի ցանկում:

Ամերիկահայ կինը վերագտնում է իր արմատները և ընդունում իրեն այնպիսին, ինչպիսին կա սկսնակ գրող Թալին Ոսկունու ռոմանտիկ կատակերգությունում:
«Երբ Նարե Բեդրոսյանի ոչ հայ ընկերը ծնկի է գալիս և ամուսնության առաջարկություն անում հարբած տղաներով լի սենյակում, նա գիտակցում է, որ ժամանակն է գտնել մեկին, որը կիսում է ռոմանտիզմի մասին իր գաղափարը»,- ասվում է գրքի բնութագրում։
Ընկերոջ ամուսնության առաջարկը մերժելուց հետո մոր հորդորով Նարեն մասնակցում է «Բացահայտեք Հայաստանը» մեկամսյա միջոցառումների շարքին: Բայց Նարեի ուշադրությունը գրավում է ոչ թե փլեյբոյ բժիշկը կամ հարուստ ինժեները, այլ Էրեբունի անունով կինը, որը ոչ միայն խորասուզված է կախարդության արվեստի, այլ նաև հայապահպանության գործում:
Էրեբունին օգնում է Նարեին տեսնել իրենց ընդհանուր մշակույթի գեղեցկությունը և ստիպում է նրան իրեն հասկացված զգալ, ինչպես երբեք: Բայց կա մի խնդիր. Նարեն բիսեքսուալ չէ․․․


