Logo

«Ամերիկյան գոթիկա». Ովքեր են պատկերված ու որտեղ

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 19.12.2017ՄՇԱԿՈՒՅԹ
546kjh46kjh - «Ամերիկյան գոթիկա». Ովքեր են պատկերված ու որտեղ

Նկարիչ Գրանտ Վուդի վրձնին պատկանող «Ամերիկյան գոթիկա»-ն «ծնվել է» 1930թ.-ին: Այս նկարը ամերիկյան ամենահայտնի պատկերներից մեկն է, որը նաև տարբեր ծիծաղելի նմանակումների հիմք է հանդիսացել:

Այն կարող ենք համարել նկարչին ամենից հարազատ գործերից մեկը, քանի որ հենց իր՝ ոգեշնչման որոնումների արդյունքում էլ նա գտել է այն տունը, որ տեսնում եք նկարում: Տունը գտնվում է Այովա նահանգի Էլդոն քաղաքում ու նկարչին գրավել է մեջտեղում տեղադրված գոթական ոճի պատուհանով: Գրանտ Վուդն ինքն է փորձել պատկերացնել այն մարդկանց, որոնք իր կարծիքով կարող էին բնակվել այդ տանը:

Նկարին նայելիս ինքնաբերաբար սկսում ենք պատկերացնել, որ այդ մարդիկ ամուսնացած են, սակայն նման բան չկա… Նկարիչը պատկերել է իր քրոջն ու տեղի ատամնաբույժին, որոնք իրականում չէին էլ հանդիպել. նրանց նկարել է առանձին: Հենց սա էլ բացատրում է զույգի սառը դիրքն ու նրանց միջև քիմիայի միանգամայն բացակայությունը: Տունը, նկարչի քույը՝ Նենը, և ատամնաբույժը նկարված են որոշակի հեռավորության վրա՝ փորձելով ցույց տալ, որ և՛ տունը, և՛ մարդիկ իրական են, պարզապես նրանք կապ չունեն միմյանց հետ:

Մեկ այլ բան, որ մի փոքր խորհրդավորություն է հաղորդում նկարին Գրանտ Վուդի ստորագրությունն է: Ուշադիր նայելու դեպքում այն կարող եք տեսնել պատկերի աջ կողմի ներքևի մասում՝ տղամարդու հագուստի վրա:

Այսօր «Ամերիկյան գոթիկա»-ն համարվում է ամերիկացիների ուժեղ ոգու ու կամքի խորհրդանիշը և գտնվում է  Չիկագոյի արվեստի ինստիտուտում:

800px Grant DeVolson Wood   American Gothic - «Ամերիկյան գոթիկա». Ովքեր են պատկերված ու որտեղ


fastnews-ads-banner