Logo

«Ամերիկյան սարսափ պատմության» աստղը կնկարահանվի «Տրոն 3»-ում

12:05 / 29.06.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դերասան Էվան Փիթերսը կխաղա «Տրոն» ֆիլմի պրիկվելում, հաղորդում է Deadline։

Թե որ կերպարին կներկայացնի Փիթերսը առաջիկա նախագծում՝ դեռ հայտնի չէ։ Նկարահանումները պետք է սկսվեն օգոստոսին Վանկուվերում, սակայն արտադրության վրա կարող է ազդել Ամերիկայի գրողների գիլդիայի գործադուլը:

Ֆիլմի երրորդ մասը կնկարահանի Յոահիմ Ռենինգը («Կարիբյան ծովի ծովահենները»): Ջարեդ Լետոն կխաղա Արեսի դերը։

Դիսնեյի գիտաֆանտաստիկ ֆրանշիզայում «Տրոնի» առաջին մասը թողարկվել է 1982 թվականին։ 

Էվան Փիթերսն առավել հայտնի է «Ամերիկյան սարսափ պատմություն» անթոլոգիայի շարքով:

fastnews-ads-banner