Logo

ԱՄՆ-ում գողացել են Շրեկի 90 կգ-անոց արձանը

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:31 / 07.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Շրեկի արձան

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Հեթֆիլդ քաղաքում ոստիկանությունը փնտրում է Շրեկի՝ 90 կգ կշռող քանդակը, որը պատկանում էր տեղի բնակիչներից մեկին: 

Իրավապահները քաղաքացիներին խնդրել են դիմել ոստիկանության բաժին, եթե գիտեն, թե որտեղ է գտնվում արտ-օբյեկտը։

«Վիշապի քանդակը, որը կանգնած էր Շրեկի կողքին, վրդովված է և իրեն միայնակ է զգում», - մեկնաբանել է ոստիկանությունը:

Հեթֆիլդի ոստիկանական բաժանմունքի մամուլի ծառայությունում լրագրողներին հայտնել են, որ քաղաքաբնակները Շրեկի քանդակը համարում են «պաշտամունքային»։ Այն արժե 500 դոլար, սակայն սեփականատերն այն անգին է համարում:

Ոստիկանները հայտնաբերել են ոտնահետքեր, որոնք ցույց են տալիս, որ Շրեկին գետնով քարշ տալով են տարել:

«Նա ինքնակամ չի հեռացել»,- կատակել են մամուլի ծառայությունում։

fastnews-ads-banner