Ամանորը տարվա ընթացքում արվածն ու չարվածն ամփոփելու, հետհայացք նետելու ու նոր լիցքով առաջ գնալու կատարյալ ժամանակ է։ 2022 թվականը ամփոփում է նաև «Զանգակ» հրատարակչությունը։ Ո՞ր գրքերն էին ամենապահանջվածը տարվա ընթացքում և ինչո՞ւ պետք է դրանք անպայման ունենալ գրապահարանում։
«Զանգակ» հրատարակչության ամենապահանջված գրքերի տասնյակը բացում է Էլիզաբեթ Գիլբերթի հայտնի մենագրությունը՝ «Ուտել, աղոթել, սիրել: Մի կնոջ փնտրտուքը Իտալիայում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում»։

The New York Times-ի բեսթսելլերների շարքը երկար ժամանակ գլխավորած վեպը լավագույն գեղարվեստական գիրք է ճանաչվել նաև «Գրքի մրցանակաբաշխություն 2022»-ի շրջանակում: Գիրքը կօգնի մի պահ կանգ առնել, լսել ու սիրել ինքդ քեզ, կարգավորել մտքերն ու շարժվել առաջ, դեպի ինքնակատարելություն։
Ամբողջ աշխարհում վաճառվել է «Ուտել, աղոթել, սիրել» գրքի ավելի քան 12 մլն օրինակ: Էլիզաբեթ Գիլբերթը հազարավոր կանանց գուրուն է ու ներառվել է ժամանակակից 100 ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդների ցանկում:
Մեջբերումներ՝
«Զանգակ» հրատարակչությունը հայ ընթերցողի դատի է հանձնել Խալեդ Հոսեյնիի համաշխարհային բեսթսելլերներից «Եվ արձագանքեցին լեռները», «Օդապարուկ թռցնողը» և «Հազար չքնաղ արևներ» վեպերը, որոնք ամենապահանջվածների շարքում են ամբողջ աշխարհում։ 2022 թվականի «Զանգակ»-ի թոփ տասնյակում գրքերն իրենց արժանի տեղն ունեն։

Մեջբերումներ՝
Հաջորդ հեղինակը Ջոջո Մոյեսն է: Նա մի առիթով խոստովանել է, որ սիրո տեսարանները գրելիս արտասվում է։ Նրա գրքերում հերոսներն իրական են, պատմությունները՝ հուզիչ ու հետաքրքիր։ «Ես մինչ քեզ» և «Աստղեր նվիրողը» վեպերն օգնում են լիցքաթափվել ու տեղափոխվել սիրառատ ու ռոմանտիկ մի աշխարհ, որտեղ իշխում է Նորին մեծություն Սերը։ Նուրբ ու զգացմունքային այս գրքերի ընթերցանությունը կստիպի ժպտալ ու արտասվել միաժամանակ։

Մեջբերումներ՝
Ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցը համարվող «Մեծն Գեթսբի»-ն չէր կարող իր պատվավոր տեղը չգտնել տարվա ամենաընթերցված տասնյակում։ Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում 2-րդ տեղում է՝ գլխավորելով բոլոր հնարավոր բեսթելլերների ցանկերը:

Մեջբերումներ՝
Հակաուտոպիայի սիրահարների ուշադրության կենտրոնում այս տարի Ռեյ Բրեդբերիի «Ֆարենհայթ 451» վեպն է։

«Ես չէի փորձում գուշակել ապագան։ Ես փորձում էի կանխել այն»,- գրել է Ռեյ Բրեդբերին «Ֆարենհայթ 451» վեպի մասին։
Իր ամենահայտնի վեպը նա գրել է Հանրային գրադարանում, 9.8 ցենտով վարձակալած գրամեքենայով։ Ինչպես ասվում է վեպում, կարդացեք, քանի դեռ թույլատրված է։ Բրեդբերիին համաշխարհային հռչակ բերած սրընթաց սյուժեով ու բազմաթիվ ենթատեքստերով «Ֆարենհայթ 451°» վեպը կտեղափոխի ապագայի մի աշխարհ, որտեղ գրքերն արգելված են։ Տպագիր ցանկացած նյութ ոչնչացնում է հրշեջների հատուկ ջոկատը։ Հրկիզողներից մեկը որոշում է փրկել ու կարդալ գրքերը:
Մեջբերումներ՝
Կարող եք կարդալ նաև՝
Ռեյ Բրեդբերի. 3 ստեղծագործություն, որ կարող եք կարդալ հայերեն
Դեն Բրաունի «Ինֆեռնո»-ն շարունակում է հաղթարշավը։ Գերարագ զարգացող սյուժեով ֆանտաստիկ թրիլլերը, որը թարգմանվել է ավելի քան 50 լեզվով, աշխարհում հրատարակվել է շուրջ 19 միլիոն օրինակով։ Հայերեն թարգմանությունն ամենաընթերցվածների շարքում է տարիներ շարունակ։

Մեջբերումներ՝
2022 թվականի ամենաընթերցվածների մեջ համաշխարհային բեսթսելլերների կողքին իր արժանի տեղն է գտել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության: Տաղեր» գիրքը։ Նարեկացին գրքում իր աստվածային հավատը վերածում է խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդում հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն:

Կարող եք կարդալ նաև Newmag հրատարակչության՝ տարվա բեսթսելլերները․


