Logo

Անահիտ Կիրակոսյան. «Ծնունդ նշելու ժամանակ չէ...»

11:34 / 28.04.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ապրիլի 28-ին դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ծննդյան օրն է: Դերասանուհին իր սոցցանցի էջերում լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Հասկացա ...որ ծնունդ նշելու ժամանակը չէ ...հուսամ եկող տարի ապրիլը խաղաղ կլինի ...»:

Անահիտը ծնվել է մանկավարժների ընտանիքում: Մանկությունն անցել է Վանաձորում, 3 տարեկանից որոշ ժամանակով ընտանիքը տեղափոխվել է Բելառուսիա: 6 տարեկանում Անահիտի ընտանիքը Մինսկից վերառանում է Վանաձոր և նա սկսում է հաճախել հայկական դպրոց: Դպրոցական վերջին տարիները սովորում է Երևանի դպրոցում: 2007 թվականին ընդունվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Սոս Սարգսյանի արվեստանոց: Առ այսօր դերասանուհին կերտում է դերեր բազմաթիվ ներկայացումներում, հեռուստասերիալներում, ֆիլմերում, ներկայանում տարբեր հեռուստանախագծերում:

2012 թվականի փետրվարի 6-ին Անահիտն ամուսնացել է։ Ունի չորս երեխա՝ երկու աղջիկ և երկու տղա:

Ամուսնու հետ 16 տարի տարիքային տարբերությունը բնավ չի խանգարել երջանիկ, ներդաշնակ ընտանիքը պահպանելուն; «Իրավաբանական հարց ունեի, խորհուրդ տվեցին որպես լավ մասնագետ նրան դիմել: Գնացի իր մոտ, ինձ շատ օգնեց, հարաբերությունները միայն գործնական էին: Հետո սկսեց գրել ինձ: Ես երբ հասկացա, որ իր նամակներն այլ երանգ ունեն, պատասխանեցի՝ «Գիտեք՝ ես ամուսնացած տղամարդկանց հետ չեմ զրուցում»: Նա անկեղծորեն ինձ պատասխանեց, որ, այո՛, կին ունեցել է, բայց կինը մահացել է, 2 բալիկ ունի: Ես ինձ շատ վատ զգացի, ներեղություն խնդրեցի՝ կոպիտ լինելու համար»,-հարցազրույցներից մեկում անկեղծացել է դերասանուհին: «Արտակին հանդիպելու առաջին իսկ օրվանից ունեի այն զգացողությունը, որ նա դառնալու է իմ ապագա ամուսինը: Ինձ համար 16 տարվա մեր տարիքային տարբերությունն անհանգստանալու պատճառ ու խոչընդոտ չի եղել: Մենք ապրում ենք այսօր ու ապրում ենք երջանիկ: Արտակի հասունությունը միայն օգնում է, ես պարզապես չէի կարող իմ տարիքի տղամարդու հետ ապրել: Նա ինձ իր խորհուրդներով, կյանքի փորձով շատ է աջակցում, չեմ կարծում, որ ինձ սխալ խորհուրդ կտա, պարզապես չի սխալվում»:

 

fastnews-ads-banner