Անդրեն նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել։ Երգը կոչվում է «Միլիոն սերեր»:
Երգի բառերը հեղինակել է Սյուզաննա Ավդալյանը, երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է: Գործիքավորումը իրականացվել է Մարտին Միրզոյանի միջոցով:
Նշենք, որ այս տարի Անդրեն արդեն հասցրել է երեք նոր տեսահոլովակ ներկայացնել:


