Logo

Անդրեյ Մալախովը լքում է OРТ-ն

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 01.08.2017ՄՇԱԿՈՒՅԹ
e413bd2e31667e217e33341be8a636f3 - Անդրեյ Մալախովը լքում է OРТ-ն

Ռուսական առաջին ալիքը՝ ОРТ-ն, առանց Անդրեյ Մալախովի և նրա «Пусть говорят» հաղորդման պատկերացնո՞ւմ եք: Մենք էլ չենք պատկերացնում: Հայտնի հաղորդավարն արդեն 25 տարի ռուսական Առաջին ալիքում է, որից 12-ը՝ «Пусть говорят» թոք-շոուի շրջանակներում: Այսքան տարիներից հետո Անդրեյը որոշում է կայացրել՝ լքել հեռուստաալիքն ու հաղորդումը: Ինչո՞ւ:

Այս լուրն առաջինը տարածեց լրագրող Եգոր Մակսիմովն իր tweeter-յան էջում:

egor - Անդրեյ Մալախովը լքում է OРТ-ն

Նրան հաջորդեց «Р-Спорт» ալիքի գլխավոր խմբագիր Վասիլիյ Կոնովը.

vas - Անդրեյ Մալախովը լքում է OРТ-ն

Ասում են, Անդրեյը հեռանալ որոշել է այն պատճառով, որ «Пусть говорят»-ի նոր պրոդյուսերի հետ «յոլա չի գնացել»: Նա պահանջել է ետ վերադարձնել նախկին պրոդյուսերին, իսկ Առաջին ալիքի տնօրեն Կոնստանդին Էռնստը չի համաձայնել:
РБК տվյալների համաձայն՝ Մալախովը աշնանից աշխատելու է «Россия 1» հեռուստաընկերությունում՝ «Прямой эфир» հաղորդման շրջանակներում: Ի դեպ, այդ հաղորդումը Մալախովի «Пусть говорят»-ի կրկնօրինակն ասես լինի:
Ամեն դեպքում, ո՛չ Առաջին ալիքի ղեկավարությունը, ո՛չ Մալախովը չեն մեկնաբանում այս լուրերը:

 


fastnews-ads-banner