Logo

Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրություն՝ Երևանում

12:19 / 01.03.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

@YerevanKino թելեգրամյան ալիքը «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի և շվեդական կինոինստիտուտի հետ համատեղ Երևանում անցկացնում է ռուսական և միջազգային կինեմատոգրաֆի դասական Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

Կցուցադրվեն ռեժիսորի վեց վերականգնված ֆիլմեր՝ «Իվանի մանկությունը», «Անդրեյ Ռուբլյով», «Սոլյարիս», «Հայելի», «Ստալկեր» և «Զոհաբերություն»։ Բոլոր ցուցադրությունները կանցկացվեն Կինոյի տանը՝ Հայաստանի ամենամեծ կինոդահլիճում։ Յուրաքանչյուր ֆիլմից հետո տեղի կունենա քննարկում և համատեղ վերլուծություն կինոգետի հետ։

Ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Ցուցադրությունները կլինեն մարտի 10-19-ը:

fastnews-ads-banner