Ֆեյֆ Դոնգ (Feif Dong) անունով ճապոնացի նկարիչը եռաչափ նկարների շարք է ներկայացնում, որոնցում պատկերված առարկաներն ասես իրական լինեն: Նրա աշխատանքներում հիմնականում ակվարիումով ձկնիկների 3D պատկերներն են: Ձկները նման ոճով պատկերելու ավանդույթը Ճապոնիայում տարածում է գտել տարիներ առաջ:
Դոնգի աշխատանքները ինչպես նկարներ, այնպես էլ քանդակներ կարող են համարվել, քանի որ բաղկացած են ակրիլային ներկի մի քանի շերտերից, որոնք նկարիչը ձեռքով տարածում է: Այդ շերտերից յուրաքանչյուրն ամրացվում է թափանցիկ խեժանման նյութի վրա: Վարպետի յուրաքանչյուր սխալ կարող է ուղղակի փչացնել շաբաթներ, երբեմն էլ՝ ամիսներ տևած աշխատանքի արդյունքը:




