Հոլիվուդյան դերասանուհի 50-ամյա Անջելինա Ջոլին ծանր վիճակում է՝ իր 61-ամյա նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ շարունակվող բարդ դատական գործընթացների պատճառով: Դերասանուհին լուրջ մտահոգություններ ունի իր ապագայի վերաբերյալ։
Զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է դեռևս անցյալ տարի՝ ութ տարի տևացող դատական գործընթացից հետո։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայում գտնվող կալվածքի շուրջ վեճերը դեռևս շարունակվում են. Բրեդ Փիթը պնդում է՝ Անջելինա Ջոլին իրավունք չուներ վաճառելու կալվածքի իր բաժինը։ Դերասանը հաստատում է, որ իրենց միջև կնքվել էր համաձայնություն, ըստ որի՝ բաժնետոմսերից ոչ մեկը չէր կարող վաճառվել առանց մյուս սեփականատիրոջ համաձայնության։ Բրեդ Փիթը հավաստիացնում է, որ Անջելինայի գործողություններն անօրինական են։
«Որքան երկար է ձգձգվում այս դատական գործը, այնքան ավելի շատ անհանգստություն և տրավմա է պատճառում Անջելինային։ Դերասանուհին գիտի՝ Բրեդը և նրա փաստաբաններն ետ չեն կանգնելու. իսկ ֆինանսական կորուստն անհանգստացնում է դերասանուհուն»,- խոստովանում է Ջոլիի ընկերներից մեկը:


