48-ամյա դերասանուհին դստեր հետ գնումներ է կատարել. Լոս Անջելեսում Ջոլիին և Զահարային ֆիքսել են լուսանկարիչները։
Մինչ շատ աստղեր գնումներ են կատարում առօրյա շապիկներով և հարմարավետ ջինսերով, Ջոլին նախընտրում է էլեգանտ տիկնոջ տեսքը: Բրեդ Փիթի նախկին կինը գնումներ կատարելիս էլ ներկայացել է շքեղ հանդերձանքով:
Անջելինան կրել է սեւ միդի երկարությամբ զգեստ՝ տեսքը լրացնելով նույն գույնի երկար վերարկուով։ Գեղեցկուհին կրել նաև Սելինի պայուսակ, որը նախագծել էր Ֆիբի Ֆիլոն, երբ նա ապրանքանիշի կրեատիվ տնօրենն էր: Նա չի մոռացել արևային ակնոցի մասին։
Աստղի դուստրը կրել է մոխրագույն զգեստ՝ կտրված կարդիգանով, իսկ որպես կոշիկ ընտրել է թեթեւ New Balance սպորտային կոշիկներ։
Համացանցը սկսել է քննարկել դերասանուհու և Զախարայի նոր տեսքը։ «Հարուստ մայրիկի ոճ», «Կատարյալը», «Այնքան ճաշակ յուրաքանչյուր շարժման մեջ», «Ցնցող պատկեր», - գրել են բլոգերները: