Անջելինա Ջոլին ընտանեկան զարդեր է վաճառում Բրեդ Փիթի հետ դատական պայքարի համար գումար չունենալու պատճառով:
Անջելինան և Բրեդը բաժանվել են 2016 թվականին: Ամուսնալուծությունն ուղեկցվել է աղմկահարույց դատական գործընթացներով, որոնց մի մասը դեռ շարունակվում է: Նախկին ամուսինները չեն կարող փոխզիջման հասնել Ֆրանսիայի Միրավալ դղյակի հետ կապված։ Գործընթացը հոգնեցրել է երկու կողմերին, սակայն առայժմ արտիստներից յուրաքանչյուրը մտադիր է հաղթել։ Փաստաբանների վրա հսկայական գումարներ են ծախսվում:
Այսօր պարզվել է, որ Ջոլին ֆինանսական խնդիրներ ունի։ Չնայած համաշխարհային հաջողություններին և տպավորիչ հոնորարներին՝ բազմազավակ մայրը ստիպված է ծայրահեղ քայլերի դիմել։ Նրա բանկային հաշիվները անհավանական արագ են դատարկվում:
Բացի այդ, Անջելինան պատրաստվում է վաճառել կոլեկցիոն մեքենա՝ 1958 թվականի Ferrari 250 GT։ Դերասանուհին դեռ մտադիր չէ կանգ առնել, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում ընկերների և հարազատների շրջանում, հաղորդում է Radar Online-ը ։