Logo

«Անսանձի սանձահարումը» ֆիլմը լուսանկարներով և աֆորիզմ դարձած մեջբերումներով

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:35 / 17.01.2022Ռեժիսորներ
Film ansandzi sandzaharum

Ադրիանո Չելենտանոյի և Օռնելլա Մուտտիի մասնակցությամբ «Անսանձի սանձահարումը» ֆիլմը 1980-ականների իտալական կինոյի թերևս լավագույն կատակերգական ֆիլմերից է։ Գլխավոր հերոսն Էլիա Կոդոգնոն է՝ էգոցենտրիկ միայնակ, ինտելեկտուալ, հումորի մեծ զգացումով, որը լավ լեզու է գտնում կենդանիների հետ, բայց ոչ մարդկանց հետ։ Եվ Լիզան, որն ամբողջ ֆիլմի ընթացքում փորձում է ընտելացնել համառ Չելենտանոյին, զբաղվել նրա կյանքով և երջանկություն գտնել Իտալիայի մոռացված գյուղում:

- Քանի՞ տարեկան ես։

- 40։

- Այդքան չէի տա...

- Գիտեմ։

-Ես 25 տարեկան եմ։

- Դու էլ այդքան չես երևում։

- Իհարկե։

- Ես մտածեցի 26 ես։

Անսանձի սանձահարում-2

-Անունս Լիզա է:

- Դրանում մենք մեղավոր չենք։

Անսանձի սանձահարում-3

- Քանի՞ տարեկան եք։

- Չեմ հիշում։

-Ես ավելի քիչ կտայի։

Անսանձի սանձահարում-4

- Քեզ չի՞ հետաքրքրում՝ ես մե՞րկ եմ, թե՞ հագնված:

- Նշանակություն չունի։

[Լիզան հանում է կոստյումը]

- Ուրեմն ես այս գիշեր այսպես կշրջեմ: Հավանո՞ւմ ես:

- Ոչ:

- Դու ամաչո՞ւմ ես իմ փոխարեն։

- Չէ, ես մրսում եմ քո փոխարեն:

Անսանձի սանձահարում-5

- Կհանդիպենք Միլանում։

- Շո՞ւտ ես գալու։

- Այո, շուտով: 3-4 տարի հետո։

Անսանձի սանձահարում-6

 

fastnews-ads-banner