62-ամյա Անտոնիո Բանդերասը կարծես ընդհանրապես չի ծերանում:
Մադրիդի Պավոն թատրոնում El Fantasma de la Opera-ի («Օպերայի ուրվականը») շնորհանդեսին դերասանը կրել է դասական կապույտ ջինսե տաբատ, մուգ կապույտ վերնաշապիկ և նույն գույնի կաշվե բաճկոն։ Կերպարը ոչ միայն ոճային ու մոդայիկ էր, այլև շատ ժամանակակից․ միլիոնավորներ մարդկանց կուռքն իր տարիքին «համապատասխան» տեսք չունի։
Հիշեցնենք, որ 2017 թվականին դերասանը հիվանդանոց էր տեղափոխվել մարզման ժամանակ ի հայտ եկած կրծքավանդակի ցավերի պատճառով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դա սրտի կաթված էր. «Դա ինձ ստիպեց ավելի գնահատել կյանքը: Իմ բախտը բերել է, քանի որ սրտի կաթվածը կարող է սպանել քեզ րոպեների ընթացքում»: