Logo

Անժելա Սարգսյան. երկրից մեկնելու դրդապատճառների, հոլիվուդյան կարիերայի և նոր ներկայացման մասին

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 15.11.2017ՄՇԱԿՈՒՅԹ
Անժելա Սարգսյան

Անժելա Սարգսյան. սկանդալային դերասանուհի, գեղեցիկ կին, որն այսօր ապրում է ԱՄՆ-ում: Մենք զրուցել ենք Անժելայի հետ և փորձել հասկանալ՝ ինչո՞ւ նա հեռացավ Հայաստանից և ի՞նչ է անում այժմ Ամերիկայում:

– Անժելա, Հայաստանից հեռանալու հիմնական պատճառը ո՞րն էր:

– Մեքենայի տուգանքները (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ… Ամերիկան սիրում եմ, կարգ ու կանոն, ենթամշակույթների բազմազանություն, ամբողջ աշխարհը մեկ վայրում է: Ամեն օր շփվում ու առընչվում ես այլ ազգերի մշակույթների հետ: Ես այդ ամենը սիրում եմ, սիրում եմ, օրինակ, տարբեր ազգերի խոհանոցները (քանի որ տեսակով «գուրման» եմ):

– Տեղի մշակութային կյանքին հետևում կամ մասնակցում ե՞ս:

– Այո՛: Հաճախ եմ թատրոն՝ ներկայացումներ, մյուզիքլներ դիտելու գնում, մասնակցում եմ տարբեր փառատոնների: Ժամանակակից ներկայացումներից ամենաշատը հավանել եմ «Աննան և կայսրը»: Սիրում եմ նաև ֆիլմերի պրեմիերաների ներկա լինել:

15665538 726181997547800 5273615199493551728 n - Անժելա Սարգսյան. երկրից մեկնելու դրդապատճառների, հոլիվուդյան կարիերայի և նոր ներկայացման մասին

-Դժվար չէ՞ առանց հայկական իրականության: 

– Իհարկե ոչ: Ես Հայաստանում եմ (ծիծաղում է): Լոս Անջելեսում ավելի հայեցի հայեր են ապրում, քան Հայաստանում, այստեղի հայկական խոհանոցն ավելի հայկական է, քան մեր երկրում, այստեղ՝ ԱՄՆ-ում, մեր հայակական մշակութային արժեքներն ավելի լավ են պահպանվում, քան Հայաստանում:
Բացի այդ, այստեղ շատ հայ ընկերներ ունեմ, որոնց հետ աշխատում ենք մեր նոր ներկայացման վրա:

– Ներկայացո՞ւմ: Կմանրամասնե՞ս:

Նոր ներկայացում է: Պրեմիերան կկայանա դեկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում: Հունական պիես է, բայց մեր այստեղի հայկական իրականության մասին է. խարդախություններ, սեր, դավաճանություններ, մարդկային բարդ հարաբերություններ: Այս ամենը հագեցրել ենք հայկական իրականությամբ, հումորով և անակնկալներով: Կենտրոնական թեման է «FRAD»-ը. դրամական խարդախություններ, սնանկացում, կեղծ ապահովագրություններ, որոնց մեջ շատ հայեր են մեղադրվում: Մի խոսքով, ամենաարդիական թեմաներով ներկայացում է լինելու:

17191208 768647363301263 7905847279081754666 n - Անժելա Սարգսյան. երկրից մեկնելու դրդապատճառների, հոլիվուդյան կարիերայի և նոր ներկայացման մասին

– Բավական վաղուց ես Լոս Անջելեսում: Սա քո առաջի՞ն աշխատանքն է:

– Մինչ այդ նկարահանվում էի USArmenia-ի հեռուստասերիալում, բացի այդ աշխատում եմ այլ ոլորտում էլ, որի մասին այս պահին ասել չեմ ուզում:

– Իսկ որքա՞ն ես վաստակում:

– Բազմակիորեն ավելի, քան Հայաստանում:

– Իսկ ովքե՞ր են խաղընկերներդ: 

Արամ Մխիթարյանը, որը ժամանակին Հայաստանում աշխատել է Դրամատիկական թատրոնում, իսկ հիմա այստեղ շատ սիրված դերասան է, Թադևոսյան Դավիթը, որին Երևանից որպես հատուկ հյուր ենք հրավիրել, Սեխպեյան Դավիթն ու նրա կինը (Դավիթին ճանաչում է բերել «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը, չնայած նա Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում գլխավոր դերեր է խաղացել (ժպտում է)):

23601896 902639079902090 785253898 n - Անժելա Սարգսյան. երկրից մեկնելու դրդապատճառների, հոլիվուդյան կարիերայի և նոր ներկայացման մասին

– Ներկայացման պրեմիերային մնացել է ընդամենը 3 շաբաթ. ինչպիսի՞ն է հանրության արձագանքը. մարդիկ հետաքրքրվա՞ծ են: 

– Տոմսերը վաճառվում են ըստ մեր ակնկալիքների՝ շատ լավ: Բավական շատ հայտնի հյուրեր են լինելու, հատկապես Հոլիվուդից, որը ավելի է պարտավորեցնում:

– Իսկ ի՞նչ պլաններ ունես հետագայում: 

– Հոլիվուդից ֆիլմի առաջարկ ունեմ: Ըստ պայամանգրի՝ դեռ չեմ կարող բարձրաձայնել, շուտով կիմանաք:

-Շնորհակալություն:

– Ես եմ շնորհակալ ինձ հիշելու համար (ժպտում է):


fastnews-ads-banner