Օգոստոս ամիսը շատ խոստումնալից է կինոսերների համար: Ամսվա սպասված ֆիլմերի շարքում է Դեսթին Կրետոնի «Ապակե ամրոցը//The Glass Castle» 2017 թ. ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենան օգոստոսի 11-ին: Ռուսաստանյան պրեմիերայի մասին ոչինչ հայտնի չէ դեռ, բայց կինոսեր հասարակությունը հույս ունի հենց օգոստոսին վայելելու այս գեղեցիկ ու սրտաճմլիկ դրաման:
Ֆիլմի գլխավոր դերերում են օսկարակիր Բրի Լարսոնը, Նաոմի Ուոթսը, Վուդի Հարելսոնը և այլք:
Ֆիլմը պատմում է երիտասարդ մի աղջնակի մասին, ով ապրում է անապահով ընտանիքում. մայրը՝ դերասանուհի է, իսկ հայրը՝ ալկոհոլիկ:
Չնայած անթիվ-անհամար թերություններին՝ ծնողները փորձում են ամեն բան անել, որ աղջիկը գեթ մի պահ մոռանա իրենց աղքատության ու թշվառ վիճակի մասին:

