Logo

Արցախի պատերազմի մասին «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի փառատոնում

00:19 / 13.12.2024Լուրեր
null

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում։ «Հատկապես պատիվ է, քանի որ ժյուրիի նախագահը Սերգեյ Լոզնիցան է։ Իսկապես մեծ պատիվ է և պատասխանատվություն»,- գրել է Շողակաթ Վարդանյանը։

Կինոնկարն արդեն լավագույնն է ճանաչվել Տրիեստի միջազգային փառատոնում և Ամստերդամի IDFA-ի միջազգային մրցույթում։

«1489»-ը պատմում է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և մարդկային ողբերգության մի պատմություն: Կինոնկարի հեղինակ Շողակաթ Վարդանյանի եղբայրն առաջնագծում էր, երբ սկսվեց Լեռնային Ղարաբաղի պատերազմը: 7 օր անց 21-ամյա ուսանող և երաժիշտ Սողոմոն Վարդանյանն անհետանում է։ Շողակաթն իր հեռախոսով նկարում է ընտանիքի ապրումները: 6 ամիս անց տղայի ոսկորները հայտնաբերվում են, բայց ԴՆԹ հետազոտությունը դեռ պետք է ցույց տար՝ արդյոք դրանք Սողոմոնինն են։ ԴՆԹ-ի նույնականացմանը պետք էր սպասել 1.5 տարի։ Այս պատմության հիման վրա էլ Շողակաթը նկարահանեց իր դեբյուտային ֆիլմը: «1489»-ը ռազմական գործողության մեջ անհետ կորած անհատի մարմնի անանուն թիվն է։ Այս դեպքում այն Սողոմոնին տրված համարն էր:

fastnews-ads-banner