Logo

Արդյո՞ք Գի դը Մոպասանն ատում էր Էյֆելյան աշտարակը. [ինչու՞]

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 14.09.2020ՄՇԱԿՈՒՅԹ
mopasssann - Արդյո՞ք Գի դը Մոպասանն ատում էր Էյֆելյան աշտարակը. [ինչու՞]

Ասում են, որ Գի դը Մոպասանը ատում էր Էյֆելյան աշտարակը եւ այն համարում էր Փարիզի ամենասարսափելի տեղերից մեկը, ինչը եւ պարբերաբար շեշտում էր զրույցներում: Սակայն, ասում են նաև, որ ամեն օր գրողը գնում էր ճաշելու այն ռեստորանում, որը գտնվում էր հենց Էյֆելյան աշտարակում: Մոպասանի ծանոթներին այդ փաստը խիստ զարմացնում էր, նրանք հարցնում են գրողին, թե արդյո՞ք իր պահվածքի մեջ կեղծավորություն չկա: Ավելի ուշ, երբ Մոպասանին ձանձրացնում են նրանց հարցերը,  նա պատասխանում է՝

«Սատանան տանի, այդ ռեստորանը Փարիզում միակ տեղն է, որտեղից չի երեւում այդ ոչնչությունը»:

Այս պատմությունն այդքան էլ չի համապատասխանում իրականությունը. այն պատկանում է անգլիացի գրող և նկարիչ ՈՒիլյամ Մորիսին։ Այս դիալոգի գործող անձանց ինքնությունը հայտնի չէ, սակայն կարելի է վստահ լինել, որ նրանց մեջ չկա Գի դը Մոպասանի անունը. այս մասին վկայում են նաև Մոպասանի հուշագրությունները, որտեղ գրողն արտահայտում է իր հակակրանքը վերոնշյալ ռեստորանի հանդեպ։

Այդուհանդերձ…

Այսօր է, որ Էյֆելյան աշտարակը ռոմանտիկ Փարիզի խորհրդանիշն է ու զբոսաշրջիկների երազանքների տեսարժան վայրը. XIX դարի վերջում աշտարակը քիչ էր մնում փլուզվեր՝ մեծաքանակ քննադատությունների տարափից։ Ժամանակակիցներն այն համարում էին վուլգար ու գռեհիկ կառույց, որը փչացնում է քաղաքի տեսքը։ Աշտարակը քննադատում էին ոչ միայն տեղացիները. Օսկար Ուայլդը, որը միշտ փայլում էր իր սրամտությամբ, մի առիթով ասել է ՝

«Շրջվեք աշտարակից ու ամբողջ Փարիզը կբացվի ձեր առաջ։ Նայեք աշտարակին ու Փարիզը կանհետանա»։

Թեև վերոնշյալ պատմությունը՝ Մոպասանի ու «սիրելի ռեստորանի» մասին ոչ այլ ինչ է, քան՝ միֆ, սակայն փաստ է, որ Մոպասանը նույնպես գոհ չէր Էյֆելյան աշտարակի ներկայությունից՝ իր սիրելի քաղաքում։ Պատահական չէ, որ չեխովյան «Ճայում» հայտնվում են հետևյալ խոսքերը՝ «Մոպասանը փախչում էր Էյֆելյան աշտարակից, որը ջախջախում էր նրա ուղեղը՝ իր գռեհիկությամբ»։

Մոպասանի հուշերում կարելի է գտնել նման մի գրություն».

«Ես լքեցի Փարիզն ու անգամ Ֆրանսիան, քանի որ Էյֆելյան աշտարակն ինձ չափազանց ձանձրացրել էր։ Այն ոչ միայն տեսանելի է քաղաքի ցանկացած կետից, այլ նաև հանդիպում է քեզ՝ ամեն քայլափոխին. այն պատրաստված է բոլոր հնարավոր հումքերից և հետապնդում է քեզ բոլոր ցուցափեղկերից, որպես անքակտելի, տանջող մղձավանջ»….

Այսպիսով, փաստ է՝ Մոպասանին չի կարելի ներառել Էյֆելյան աշտարակի երկրպագուների ցանկում, սակայն այդ հակակրանքն այնքան ուժգին չի եղել, որ գրող ընթրեր այն ռեստորանում, որն իրեն դուր չէր գալիս՝ միայն նրա համար, որ աշտարակը չհայտնվեր իր տեսադաշտում։

 


fastnews-ads-banner