Հաղորդավար Արման Մարգարյանը և Յուլիա Կուտեպովան հայտնել են, որ պատրաստվում են շուտով ծնողներ դառնալ:
«Մենք սպասում ենք նրան, ով արդեն փոխել է մեր կյանքը»,- գրել է Յուլիան սոցցանցի իր էջում՝ կից տեղադրելով իր և Արմանի սիրառատ լուսանկարներն արված Մալիբուի ափին:
Արման Մարգարյանն էլ գրել է. «Առաջին ու երկրորդ տղաներիս տարիքային տարբերությունը 20 տարի է լինելու»:
Հիշեցնենք, որ Արմանի և հեռուստահաղորդավար, դերասանուհի Աննա/Ինգրիտ/ Կոկչյանի որդին՝ Անրին 19 տարեկան է:




