Paris Fashion Week-ի շրջանակում հայ դիզայներ Արմինե Օհանյանն ու հայ-ամերիկացի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը ներկայացրել են «Hayeli» ապրանքանիշի նոր հավաքածուն։
ARMINE OHANYAN PARIS բրենդի հիմնադիր հայտնի է իր «տեխնո-կուտյուր» ձեռագրով՝ համադրելով ավանդական արհեստագործական մոտեցումներն ու նորագույն տեխնոլոգիաները։ Ֆրանսիայում ստեղծագործող դիզայները Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում ներկայացրել է Self Reflection հավաքածուն, որը ստեղծված է HAYELI ապրանքանիշի և Yooto մանրածախ խմբի հետ համատեղ։ Հավաքածուն հավասարակշռում է տեսանելիի և անտեսանելիի, մարմնի և պատկերի միջև: Մոդելները դուրս են եկել «կենդանի շրջանակից», ասես դիմանկարից՝ շարունակելով արվեստի և նորաձևության երկխոսությունը։
Երևանում ծնված և ներկայումս Նյու Յորքում գործունեություն ծավալող Ձիթողցյանի կտավներից ոգեշնչված հավաքածուն վիզուալ ծածկագրեր են՝ դեմքեր, ձեռքեր և այլն։ Նա հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռ մանկուց։ Այսօր նա լայն ճանաչում ունի իր հիպերռեալիստական դիմանկարներո։

Ներկայացված հավաքածուն միաձուլում է ժամանակակից արվեստն ու նորաձևությունը՝ միջազգային հեղինակավոր հարթակում ընդգծելով հայկական ստեղծարար ներուժը։


