Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, չեն պատրաստվում դատի տալ «Հարավային այգի» («South Park») անիմացիոն սերիալի ստեղծողներին դրվագի պատճառով, որում արքայական զույգը ծաղրի է ենթարկվում, գրում է Page Six-ը։
Ամուսինների ներկայացուցիչն ասել է, որ «South Park»-ի հեղինակներին դատի տալու մասին լուրերը «բացահայտ անհեթեթություն են»։
Ավելի վաղ թողարկված դրվագում «South Park»-ի հեղինակները ներկայացրել են Կանադայի արքայազնին և նրա դերասանուհի կնոջը, որոնց հերոսներն ակնհայտ նմանություն ունեն Հարիի և Մեգանի հետ: Նրանց ձեռքին ցուցանակներ են՝ «Մենք ցանկանում ենք առանձնանալ» և «Դադարե՛ք մեզ նայել» գրությամբ: Սասեքսի դքսերի անունները սերիալում չեն նշվում:


