Logo

Արսեն Գրիգորյանն անակնկալ է պատրաստել

18:27 / 27.02.2025Լուրեր
null

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում Հայաստանի 2025 թվականի պատվիրակը դառնալու համար մրցում էր նաև երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանը «Will You Marry Me» երգով: Փետրվարի 16-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Դեպի Եվրատեսիլ» նախագծի գլխավոր համերգին հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը կներկայացնի ՊԱՐԳԸ։

Արսենն այսօր սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. ««Will You Marry Me» երգը ստեղծվել է անսահման սիրով և անչափ տաղանդավոր մասնագետների կողմից։ Այն թեթև է, վինտաժային հնչողությամբ՝ իտալական նրբերանգներով, և, առանց ավելորդ համեստության, այն իսկապես հասավ յուրաքանչյուրի սրտին։ Այդքան շատ վերապոսթեր, այդքան շատ ռիլսեր՝ պարզապես անհավատալի է։ Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար։ Այս երգը կատարելն իսկական հաճույք է։ Եվ… սա միայն սկիզբն է։ Սա իմ նոր երաժշտական ուղու մեկնարկն է»,-անկեղծացել է Արսենը: 

Երգիչ-հաղորդավարը նաև հայտնել է, որ շատ շուտով սպասվում է անակնկալ. «Այս գարնանը բոլորս կձայնակցենք՝ Pick me, pick me to stay along!»

fastnews-ads-banner