Logo

Արսեն Ջուլֆալակյանը տևական ընդմիջումից հետո մրցաշարի հաղթող է դարձել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 11.11.2019ՍՊՈՐՏ
Arsen Julfalakyan - Արսեն Ջուլֆալակյանը տևական ընդմիջումից հետո մրցաշարի հաղթող է դարձել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:15

-

-

Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Ռուսաստանի Ադիգեյա քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսական մրցաշարին և նվաճել հաղթողի կոչումը՝ հաղորդում է ՀԱՕԿ-ը։

32-ամյա ըմբիշն անցկացրել է 4 գոտեմարտ և հաղթել 6։3, 4։0, 8։0, 6։4 հաշիվներով:

«Ինչ-որ չափով մրցումային փորձի պակաս զգացվեց, մրցակիցներս բարձր կարգ ունեցող ըմբիշներ էին՝ Ռուսաստանի առաջնության մրցանակակիրներ։ Կարծում եմ, որ նման կարգի մրցաշարն անհրաժեշտ էր, որպեսզի հասկանամ, թե ինչ մարզավիճակում եմ և ինչ բացերի վրա պետք է աշխատել»,- ասել է Արսեն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում։

Նոյեմբերի 9-10-ը կայացած մրցաշարին մասնակցել են ըմբիշներ նաև Ռուսաստանից և Ղրղզստանից: Արսեն Ջուլֆալակյանը եղել է Հայաստանի միակ ներկայացուցիչը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


fastnews-ads-banner