Logo

Արսեն Պետրոսյանը 40.000 հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական դուդուկը

17:50 / 25.07.2024Լուրեր
null

Դուդուկի վարպետ Արսեն Պետրոսյանը հուլիսի 21-ին ելույթ է ունեցել ֆրանսիական «Festival Un Violon sur le Sable»-ում: Փառատոնի ընթացքում հայ երաժիշտը 40.000 հանդիսատեսի առջև ներկայացրել է  հայկական դուդուկն ու արժանացել ջերմ արձագանքի։

«Festival Un Violon sur le Sable» ամենամյա փառատոնին ամեն տարի սովորաբար մասնակցում է ավելի քան 50.000 մարդ: 3 օրում այցելուների թիվը գերազանցում է 150.000-ը՝ այն վերածելով ամենամասշտաբային դասական երաժշտական փառատոնի: 

Հուլիսի 25-ին Պետրոսյանն իր «քառյակով» ելույթ է ունեցել նաև հնդկական Բանգալորում։ Այս տարի երաժիշտն արդեն համերգներ է ունեցել Հայաստանում, Գերմանիայում, Նորվեգիայում, ԱՄՆ-ում, Լիտվայում և Ռումինիայում:

 

 

 

 

fastnews-ads-banner