Logo

«Արտավազդ» մրցանակի արժանացած «Յամա» ներկայացումը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնին

12:59 / 20.04.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի «Յամա» ներկայացումը, որը «Արտավազդ» 25-րդ թատերական մրցանակաբաշխությունում հաղթել էր մի քանի անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն ներկայացում», մեծ հաջողությամբ ներկայացվել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Բալթյան տուն» թատրոն-փառատոնին։

Ապրիլի 8-12-ն անցկացվել է ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» 28-րդ միջազգային թատերական փառատոնը, որի  կարգախոսն է եղել «Տեսեք՝ ով է եկել»։ 

Փառատոնին մասնակցել են ավելի քան մեկ տասնյակ երկրներից ժամանած առաջատար թատերական կոլեկտիվներ։ Փառատոնի ծրագրում ընդգրկված է եղել նաև Երևանի թատրոնի ներկայացումը՝ Ալեքսանդր Կուպրինի «Յամա» վիպակի համանուն դրաման՝ Գոռ Մարգարյանի ռեժիսուրայով։

Ներկայացումը բեմում է եղել ապրիլի 10-ին և արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, բուռն ծափահարություններին ու բարձր գնահատականներին։

Փառատոնն առանձնացել է ընկել հարուստ և բազմաբովանդակ ծրագրով, որը ներառել է ոչ միայն ներկայացումների ցուցադրություններ, այլև պիեսների քննարկումներ, վարպետության դասեր և դասախոսություններ։ «Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը հնդիսանում է ոչ միայն թատերական ներկայացումների հարթակ, այլև կարևոր միջավայր՝ ոլորտի մասնագետների համախմբման և փորձի փոխանակման համար։

 

 

fastnews-ads-banner