Logo

Արվեստը, բարեգործությունն ու բիզնեսը՝ մեկ տեղում

15:17 / 20.06.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
բիզնես ֆորում-2023

«Գրանդ Հոթել Երևանում» տեղի ունեցավ ՀԱՅԱ փառատոնի կազմակերպած «Արվեստը, բարեգործությունն ու բիզնեսը» խորագրով ֆորումը:

Ֆորումի հյուրերն ու մասնակիցները քննարկեցին հասարական կյանքի ամենատարբեր ոլորտներում կանանց դերի ու դրա բարձրացման կարևորության մասին։ Գլխավոր նպատակներից էր արվեստի և բիզնեսի միջև միջազգային փորձի փոխանակումը, ինչպես նաև նոր համագործակցության ձևավորումը՝ երկու տարբեր ոլորտների միջև։

«Արվեստը, բարեգործությունն ու բիզնեսը» քննարկմանը ներկա էին նաև պատվավոր հյուրեր՝ տիկին Մարի դե Թիլին՝ ֆրանսիական ամենահին ազնվական ընտանիքից սերող կոմսուհին, և Մաչիկո Գոզենը՝ ճապոնական վերջին՝ 13-րդ սերնդի միակ կին սամուրայը:

Մարի դե Թիլինդարձել է համաշխարհային ճանաչում վայելող ինֆլուենսեր աշխարհի շատ երկրներում: Կոմսուհին վարպետության դասեր է անցկացնում բիզնեսի և քաղաքական էթիկետի մասին: VNews Culture-ի հետ զրույցում նա նաև անդրադարձավ սպորտի ոլորտին՝ նշելով սպորտային էթիկետի մի քանի կարևոր կետ, որոնց պետք է հետևել: 

Քննարկման մյուսը պատվավոր հյուրը՝ Մաչիկո Գոզենը՝ 13-րդ սերնդի միակ կին սամուրայը, նույնպես ազդեցիկ ինֆլուենսեր է: Նա ամբողջ աշխարհում բազում կանանց համար ոգեշնչման աղբյուր է:

fastnews-ads-banner