Աշխարհահռչակ հույն ջութակահար և դիրիժոր Լեոնիդաս Կավակոսը մենահամերգ կունենա Բյուրականում։ Մենահամերգը տեղի կունենա Բյուրականի արվեստի ակադեմիայում, մայիսի 28-ին՝ ժամը 19:00-ին:
Ծրագրում.
- Յոհան Սեբաստիան Բախ,
- Սոնատ սոլո ջութակի համար № 1, սոլ մինոր, BWV.1001,
- Ջութակի պարտիտա № 1, սի մինոր, BWV.1002,
- Ջութակի պարտիտա № 2, ռե մինոր, BWV.1004:
Համերգը կկայանա «Երևանյան հեռանկարներ» միջազգային 24-րդ երաժշտական փառատոնի շրջանակում:
Նա մենահամերգներով հանդես է գալիս ամենահեղինակավոր համերգասրահներում՝ լեգենդար նվագախմբերի հետ: Լեոնիդաս Կավակոսը Sony Classical-ի բացառիկ արտիստ է: