«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, մենահամերգ կունենա վիրտուոզ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը:
Ծրագրում կհնչեն՝
Յոհան Սեբաստիան Բախ
Ջութակի պարտիտա № 3, մի մաժոր, BWV.1006
Սոնատ սոլո ջութակի համար № 2, լյա մինոր, BWV.1003
Սոնատ սոլո ջութակի համար № 3, դո մաժոր, BWV.1005
Լեոնիդաս Կավակոսի կատարողական արվեստը բնորոշվում է անզուգական տեխնիկայով, արտիստիկությամբ և վիրտուոզությամբ: Նա համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների, ինչպես նաև «Sony Classical» ձայնագրման ընկերության հետ: Սիբելիուսի, Պագանինիի և Նաումբուրգի մրցույթների հաղթող, «Leonie Sonning»-ի մրցանակակիր Լեոնիդաս Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1734 թ. պատրաստած ջութակով:


