Logo

«Աստղային պատերազմների» աստղ Յուեն ՄաքԳրեգորը խոսել է Marvel-ի ֆիլմերում հնարավոր դերի մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:01 / 22.08.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Յուեն ՄաքԳրեգոր

Դերասան Յուեն ՄաքԳրեգորը խոստովանել է, որ այս պահին չի կարող հայտարարել Marvel-ի նախագծերից որևէ մեկում դեր ունենալու ցանկության մասին, հայտնում է Comicbook-ը։

«Չգիտեմ՝ ուզո՞ւմ եմ արդյոք… Որովհետև ես սիրում եմ անել բացարձակապես տարբեր բաներ: Ես սիրում եմ ռեժիսուրան, կուզենայի նորից լինել թատրոնում։ Հետևաբար, ինձ թվում է, ես ևս մի մեծ ֆրանշիզի կարիքը չունեմ»,- ասել է ՄաքԳրեգորը՝ միաժամանակ նշելով, որ ինքը հստակ «ոչ» չի ասում Marvel-ի նախագծերին։

Նախկինում ՄաքԳրեգորն արդեն նկարահանվել է սուպերհերոսների մասին ֆրանշիզում, սակայն դա DC-ի կոմիքսների կինոադապտացիան էր: Խոսքը «Birds of Prey: And the Fantabulous Emancipation of One Harley Quinn» ֆիլմի մասին է, որտեղ նա մարմնավորել է չարագործ Black Mask-ին։

 

fastnews-ads-banner