Ռուսաստանաբնակ, հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանի մայրիկը՝ Նաիրան, տոնել է իր ծննդյան 60-րդ հոբելյանը: Որպեսզի երեկոյին ներկա լինի Գոհարի տատիկը՝ նրանք ծնունդն անցկացրել են Երևանում: Ծննդյան երեկոն էլ ավելի են գեղեցկացրել Տաթև Ասատրյանը, Գուրգեն Դաբաղյանը, Սարո Թովմասյանը:
Նաիրան ինստագրամյան իր էջում հրապարակում է արել և շնորհակալական խոսք հղել իր հարազատներին.
«Շնորհակալ եմ իմ երեխաներին, իմ հարազատներին, դուք իմ ամենամեծ հպարտությունն ու հենարանն եք։ Այսօր ձեզ նայելն իսկական երջանկություն է մոր համար։ Դուք մեծացել եք որպես արժանապատիվ մարդիկ, որոնցով հպարտանում եմ, և դրա համար ամեն օր շնորհակալ եմ ճակատագրին...»
Նա խոսել է նաև իր հարսների մասին և անկեղծացել, որ համարում է իր սեփական աղջիկներ: Շնորհակալություն է հայտնել ամուսնուն՝ Սմբատին, իր կողքին լինելու և ամենամոտ մարդը լինելու համար.
«Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ սիրո, աջակցության համար, որ իմ կյանքը լցնում եք իմաստով, ուրախությամբ ու հպարտությամբ։ Ես ձեզ անսահման սիրում եմ»:
.jpg)
.jpg)



