Logo

Ատոմ Էգոյանը, Կուստուրիցան, Արտավազդ Փելեշյանը և այլ հայտնիներ նկարահանվել են Փարաջանովին նվիրված նոր ֆիլմում

19:22 / 20.06.2024Լուրեր
null

Հուլիսի 8-ին Երևանում տեղի կունենա հանրաճանաչ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված նոր վավերագրական ֆիլմի պրեմիերան: Այն կոչվում է «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»։ Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստն ու պրոդյուսերը Զառա Ջյանն է: Ֆիլմի առաջին հատվածում հերոսները՝ Փարաջանովի ընկերները, վերհիշում են կինոռեժիսորի հետ կապված տարբեր դրվագներ: Կան նաև հերոսներ, որոնք անձամբ չեն ճանաչել Փարաջանովին, սակայն ՀԽՍՀ ժողովրդական արտիստը ոգեշնչել է նրանց և օրինակ ծառայել: 


Հայ-ֆրանսիական ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Գերմանիայում, Լատվիայում և Սերբիայում: Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Էմիր Կուստուրիցան, Ջոել Կապրոն, Արտավազդ Փելեշյանը, Լևոն Աբրահամյանը և այլ հայ ու արտասահմանցի դերասաններ: Ֆիլմի պրեմիերային Հայաստան կժամանեն մի շարք հայտնի ու սիրված արտիստներ: Հեղինակները նախատեսում են մասնակցել նաև միջազգային փառատոնների:

fastnews-ads-banner