Ջեյմս Քեմերոնի գիտաֆանտաստիկ բլոքբասթերը՝ «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմը, թողարկումից հետո երեք հանգստյան օրերին ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 1,38 միլիարդ դոլար։ Գումարի 957 մլն դոլարը ստացվել է արտաքին շուկաներից, գրում է Deadline-ը։
Ակնկալվում է, որ այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ սահմաններից դուրս ֆիլմը կհատի 1 միլիարդ դոլարի սահմանագիծը:
Ֆիլմն արդեն դուրս է թողել «Հարի Փոթերը և Մահվան պարգևները. Մաս 2» արկածային ֆենթըզին ($1,342 մլրդ) պատմության ամենաեկամտաբեր ֆիլմերի ցանկի 15-րդ տեղից։
Հիշեցնենք, որ «Ավատար. Ջրի ուղին» ֆիլմը պաշտոնապես հատել էր 1 միլիարդ դոլարի սահմանագիծը համաշխարհային պրեմիերայից հետո 14-րդ օրը։
«Ավատար 2»-ը 2022 թվականին ամենաարագն է հատել 1 միլիարդի շեմը։ Եվ նաև դարձել վեցերորդ ֆիլմը, որին հաջողվել է առաջին երկու շաբաթվա ընթացքում գումարը հասցնել վեց զրոյի (միևնույն ժամանակ չորրորդը՝ Disney ստուդիայի բոլոր նախագծերի շարքում): Վերջին բլոքբասթերը, որն այդքան արագ հասավ հաջողության, «Սարդ մարդը. Տունդարձի ճանապարհ չկա»-ն էր:
Մենք դիտել ենք ֆիլմը և ներկայացնում ենք մեր տպավորությունները`
Կարևորն աշխարհն է. Ջեյմս Քեմերոնը վերականգնեց հավատը մեծ կինոյի նկատմամբ


